Հասարակական

Ուրմիայում օծվել է Ս.Ստեփանոս վերակառուցված եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ՈՒՐՄԻԱ (ԻՐԱՆ), 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ Իրան ժամանած Կորյուն արք. Պապյանի նախագահությամբ օրերս տեղի է ունեցել Ուրմիայի Ս.Ստեփանոս վերակառուցված եկեղեցու օծման արարողությունը՝ բարձրաստիճան հոգեւորականների, պետական պաշտոնյաների, մշակույթի գործիչների, հոծ հավատացյալ բազմության մասնակցությամբ: «Ալիքե օրաթերթը տեղեկացնում է նաեւ, որ եկեղեցու վերակառուցման եւ օծման արարողության ծախսերը հոգացել է ուրմիահայ Էդիկ Մեջլումյանը. կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգեւատրվել է Կիլիկիո կաթողիկոսության Ասպետի շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում