Պերճ Ժամկոչյանի համերգը Գլենդելում
1 րոպեի ընթերցում
ԳԼԵՆԴԵԼ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած կիրակի Գլենդելի «Ալեքսե թատրոնի սրահում կայացել է աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի համերգը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին: Այս թատրոնում երգեհոն չկա, սական, Ժամկոչյանի համար սրահում դրվել է երգեհոն, ճիշտ այնպիսին, ինչպիսին վերջերս տեղադրվել է Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, որտեղ հոբելյանական միջոցառումների ժամանակ նրա բացումը կատարել է Ժամկոչյանը: Գլենդելի համերգի ժամանակ հնչել են Բախի, Սեն-Սանսի, üրանկի, Կոմիտասի եւ Եկմալյանի ստեղծագործություններից: