«Միսս Հայաստան - 2001ե մրցույթը կանցկացվի պետության հովանու ներքո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ (թղթ. Ռուզան Բագրատունյան): Հոկտեմբերի 25-ին Ազգային օպերայի բեմում 22 գեղուհիներ կվիճարկեն «Միսս Հայաստան - 2001ե գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի գեղեցկուհու տիտղոսը: Այս տարի մրցույթը կառավարության որոշմամբ կազմակերպել է նորերս ստեղծված «Միսս Հայաստանե ազգային գործակալությունը՝ նախագահությամբ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի: Մրցույթի գլխավոր հովանավոր «Ատա Վանգլեսե մանրահատակի առեւտրով զբաղվող կազմակերպությունն այսօր հրավիրել էր մամլո ասուլիս, որտեղ Կարեն Արիստակեսյանը լրագրողներին հայտնեց, որ «ինքը ոչ մեկի ձեռքից ոչինչ չի խլել (խոսքը Արա Երնջակյանի մասին է, որը հիշյալ մրցույթի հիմնադիրն է եղել Հայաստանում՝ սկսած 1996 թվականից)ե: Բացի այդ, փոխնախարարը փաստեց, որ տեղի չի ունեցել որեւէ հեղինակային իրավունքի խախտում: Նրա խոսքերով, ըստ գործող քաղաքացիական օրենսգրքի, մրցույթը չի կարող հանդիսանալ հեղինակային իրավունքի օբյեկտ, այդպիսի օբյեկտ կարող է լինել միայն մրցույթի սցենարը: Նա ավելացրեց նաեւ, որ Արա Երնջակյանը նմանատիպ մրցույթների գործակալությունների հետ շփվելիս, ինչպես նաեւ փաստաթղթերով մրցույթը ներկայացվել է Կամերային թատրոնի անունից, ինչը խախտում է մրցույթի կազմակերպման միջազգային նորմերը: Նշվեց, որ փաստաթղթերի հարցում Արա Երնջակյանը զանցանք է թույլ տվել, սակայն ինքը դատական գործ չի սկսի: Նրա խոսքերով, պայմանագրեր չեն կնքվել մրցույթի մասնակիցների հետ, որի կապակցությամբ եղել են բազմաթիվ բողոքներ: Փոխնախարարը վստահեցրեց, որ այս մրցույթն ավելի լավն է լինելու: «Միսս-2001ե-ի մասնակիցներից 7- ը մայրաքաղաքից են, մնացածը՝ մարզերից: Սահմանվել են մի քանի մրցանակներ՝ «Միսս համակրանքե, «Միսս մամուլե եւ այլն: Հաջորդ տարվանից մարզերում եւս ստեղծվելու են «Միսս Հայաստանիե ազգային գործակալություններ, որոնք տեղերում զբաղվելու են աղջիկների ընտրության եւ նախապատրաստման խնդիրներով: Ասուլիսին մասնակցում էին նաեւ «Միսս Սլովակիաե մրցույթի գործակալության նախագահ Ալեքս Ռոյը եւ «Միսս Եվրոպաե մրցույթի գլխավոր պատվիրակ Յոզեý Օկլամչակը, որը եկել է ծանոթանալու Հայաստանում հիշյալ մրցութի անցկացման պայմաններին: Մրցույթի գլխավոր կազմակերպիչն ու պրոդյուսերն է «Ալýայելե կազմակերպության նախագահ Լեւոն Աբրահամյանը, իսկ ռեժիսորը՝ «Մետրոե թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը: Մրցատյանի կազմում են հանրապետության անվանի մշակութային գործիչներ Ռոբերտ Սահակյանցը, Ռազմիկ Դավոյանը, Ռոբերտ Մավիսակալյանը՝ գլխավորությամբ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կ.Արիստակեսյանի:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում