Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության 12 համայնքներում նոյեմբերի 29-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր համայնքներում անցկացվում են համամասնական ընտրակարգով ընտրություններ։

Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են։ 

Հայերեն