Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

ժամը 10։00-ին 114 դահլիճում տեղի կունենա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Նախարարություններ

Ժամը 10:30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում  (հասցե՝ Նոր Նորք, Նելսոն Ստեփանյան 3) տեղի կունենա Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում 2014-2026 թվականներին իրականացված «Կրթության բարելավում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը։ Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։

Նախատեսվում է շրջայց նորակառույց դպրոցում և ճեպազրույց ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ 

Պետական կառույցներ

Ժամը 9։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն։

ժամը 10:30-ին Opera Suite հյուրանոցի «Վագներ» սրահում տեղի կուենա մամուլի ասուլիսի՝ նվիրված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանին։

ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Արևելյան և կենտրոնական Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպի, ռեժիսոր, դերասան, դրամատուրգ Սիմոն Աբգարյանի, Հայաստանում Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների համահիմնադիր Լուսինե Աբգարյանի, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, մշակութային կցորդ Մարիոն Հյուգ Անդրիյոյի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ․  այս տարվա գլխավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38 

ՀԿ–ներ, կուսակցություններ

ժամը 15:00-ին ՀԲԸՄ դահլիճում, hասցե` Մելիք Ադամյան 2/2 ԱՊՐԻ Արմենիան հրավիրում է Ձեզ լուսաբանելու «Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությանը, այդ պայմաններում Իրանի համար Հարավային Կովկասում ստեղծված մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին։ Քննարկումը հիմնվելու է ԱՊՐԻ Արմենիայի կողմից պատրաստված «Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում. երեք նպատակ, տարբեր արդյունքներ» վերնագրով լայնածավալ հետազոտության վրա, որի հայերեն թարգմանությունը հասանելի կլինի քննարկման օրը և կտրամադրվի մասնակիցներին։

Բանախոսներ՝

Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

Արտյոմ Տոնոյան, առաջատար գիտաշխատող, Արևելագիտության ինստիտուտ

Մոդերատոր՝ Արմենակ Թոքմաջյան, գլխավոր խմբագիր, ԱՊՐԻ Արմենիա Քննարկումը տեղի կունենա հայերենով։

Քննարկումը լոսաբանելու համար, խնդրում ենք, գրանցվեք հետևյալ հղումով։ 

Մամուլի ակումբներ

ժամը 14։30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում «Տնտեսական լրագրողների ակումբը» նախաձեռնում է մասնագիտական քննարկում՝ «Երևանի տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքները՝ տնտեսական զարգացման և զբոսաշրջության մրցունակության համատեքստում» թեմայով։

Հայերեն

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել