1 րոպեի ընթերցում
Ֆիլիպինների գործող փոխնախագահ Սառա Դուտերտեի առնչությամբ ընթացող իրավական գործընթացները կարող են ավարտվել մինչև տարեվերջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վյկայակոչելով Manila Bulletin պարբերականը։
Ֆիլիպիններում ներկայումս ընթանում է երկրի փոխնախագահի պաշտոնանկության (իմփիչմենթի) գործընթացը։ Նա կասկածվում է կաշառակերության և կոռուպցիայի, մոտ 10,5 միլիոն դոլարի պետական միջոցների յուրացման մեջ։
Իմփիչմենթի գործընթացում մեղադրող կողմը, հրաժարվելով մյուս մեղադրանքներից, գործը սահմանափակել է միայն մեկ կետով՝ կապված չբացատրված եկամուտների հետ։ Նրանք ակնկալում են ավարտել գործընթացը մինչև տարեվերջ։
Եթե Դուտերտեն մեղավոր ճանաչվի, կհեռացվի պաշտոնից և ընդմիշտ կզրկվի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը վերջ կդնի նրա քաղաքական հավակնություններին, այդ թվում՝ 2028 թվականի ընտրություններում հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությանը։