ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը
5 րոպեի ընթերցում
Հինգերորդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը՝ իր շուրջը համախմբելով ոլորտի ներկայացուցիչներին։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը միջոցառման մեկնարկն ազդարարող իր ելույթում ընդգծեց՝ վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը։ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը նշեց, որ 2025 թվականին Հայաստանում 2,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ են եղել՝ 2019 թվականի ցուցանիշից 63 տոկոսով ավելի։
«Արձանագրվել է նշանակալի առաջընթաց, ինչին հասել ենք Կառավարության և մասնավոր ներդրողների համատեղ ջանքերի շնորհիվ։
Մեր հավակնոտ նպատակն այն է, որ մինչև 2030 թվականն ունենանք 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը։
Նպատակային ցուցանիշին հասնելու ճանապարհին Անուշիկ Ավետյանը կարևորում է Հայաստանի մարզերն ավելի գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություններ դարձնելու անհրաժեշտությունը։
«Համատեղ ջանքերով պետք է զարգացնել զբոսաշրջային այնպիսի ուղղություններ, որոնք այցելուներին կխրախուսեն մնալ և գիշերակաց անցկացնել Հայաստանի մարզերում։
Ներքին զբոսաշրջության զարգացումը մեր երկրի զբոսաշրջային քաղաքականության առաջնահերթություններից է։ Այն պայմանավորված է ոչ միայն Հայաստանում ճանապարհորդությունների խրախուսմամբ, այլև տնտեսական և սոցիալական ազդեցություններով»,- նշեց Անուշիկ Ավետյանը։
Ցուցահանդեսին զուգահեռ «365 օր՝ բացահայտելու Հայաստանը» խորագրով պանելային քննարկում անցկացվեց։
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանն ընդգծեց, որ Հայաստանն անվերջանալի բացահայտելու հնարավորություններ ունի։ Այս շրջանակում նա նշեց, որ Հայաստանի պատմությունը, ճարտարապետությունը, ավանդույթներն այնքան բազմաբովանդակ են, որ այդ ամենը մեկ ճանապարհորդությամբ չես կարող բացահայտել։
«Իմ կարծիքով՝ Հայաստանը բացահայտելու կարևոր ճանապարհներից մեկը մշակույթի և պատմության զուգակցումն է։ Թանգարանները՝ որպես պատմամշակութային միջավայրեր, Հայաստանի անցյալն են ներկայացնում զբոսաշրջիկներին»,- նշեց Գևորգ Օրբելյանը։
Զբոսաշրջության զարգացման միջազգային մասնագետ Սեբաստիան Ֆալկն էլ նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում են հայ գործընկերների հետ՝ MICE զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով։ MICE զբոսաշրջությունը գործարար զբոսաշրջության ճյուղ է, որը ներառում է կորպորատիվ և մասնագիտական խմբային միջոցառումների կազմակերպում ու անցկացում։
«Այո, մենք զրոյից չենք սկսում զարգացնել զբոսաշրջային այս ուղղությունը. արդեն կա որոշակի ուրվագիծ, սակայն այն պետք է լրացուցիչ մշակվի և համակարգվի։ Բացի այդ, անհրաժեշտ է փուլային մոտեցում՝ սկսելով փոքր քայլերից։
Ինչ վերաբերում է սեզոնայնությանը, ապա այն պետք է նորովի դիտարկել։ Սովորաբար, հանգստի նպատակով ճամփորդությունները լինում են արձակուրդային շրջանում, մինչդեռ գործնական ուղևորությունները կամ միջոցառումները դուրս են մնում սովորական պատկերացումների շրջանակից»,- ասաց Սեբաստիան Ֆալկը։
Միջոցառման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով Հայաստանում էլ ավելի զարգացնել զբոսաշրջության ոլորտը՝ ներկայացնելով հետաքրքիր և նորարարական նախագծեր։
Գևորգ Օրբելյան, Սեբաստիան Ֆալկ, Մհեր Բաղդասարյան, Տիգրան Պետրոսյան, Անի Մուրադյան, Աննա Ավետիսյան, Արտուշ Եղիազարյան
«365 օր՝ բացահայտելու Հայաստանը» խորագրով համաժողովը

Գևորգ Օրբելյան
Տիգրան Պետրոսյան
Անի Մուրադյան
Աննա Ավետիսյան
Արտուշ Եղիազարյան
Մհեր Բաղդասարյան
Սեբաստիան Ֆալկ, Մհեր Բաղդասարյան
Սեբաստիան Ֆալկ