ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիր

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մշակել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր, որի արժեքը կարող է հասնել 500 միլիոն դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ հղում անելով Պենտագոնի փաստաթղթերին։

Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել պետական գնումների տվյալները, որոնք ներառում են Գրենլանդիայի հյուսիսարևմտյան հատվածում ԱՄՆ տիեզերական ուժերի Պիտուֆիկ բազայի զարգացման լայնածավալ ծրագրեր։

Ըստ հրապարակման՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Ինժեներական կորպուսում հրատարակությանը հաստատել են, որ «կառավարությունն արդեն առանձին պայմանագիր է կնքել նախագծային ծառայությունների վերաբերյալ»։ Զինվորականները խորհրդակցություններ են անցկացնում կապալառուների հետ՝ ծրագրի իրագործման առավել արդյունավետ եղանակների շուրջ։

Նախագծերը նախատեսում են ավիատեխնիկայի համար երեք հանգար-ապաստարանների, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման առանձին շենքի, ավիատեխնիկան կոռոզիայից պաշտպանելու օբյեկտների կառուցում, ինչպես նաև ավիացիոն գործողություններն ապահովող ենթակառուցվածքների արդիականացում։

Նշվում է, որ առաջարկները մշակելիս հաշվի են առնվել արկտիկական խիստ պայմանները. նախատեսվել են լրացուցիչ ներդրումներ էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում։

Ինժեներական կորպուսի փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների գնահատված արժեքը կազմում է 250-500 միլիոն դոլար։

Նոյեմբերի 19-ին Դանիայի խորհրդարանը վավերացրել էր անվտանգության ոլորտում համաձայնագիրը, որը ստորագրվել էր սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների կողմից։ Համաձայնագիրը թարմացնում է 1951 թ. պաշտպանական պայմանագիրը, որը կարգավորում է կղզում ամերիկյան ռազմական ներկայությունը։ Թեև համաձայնագիրը պահպանում է Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը, այն Վաշինգտոնին ավելի լայն հնարավորություններ է ընձեռում Արկտիկայի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու համար։

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիր

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական աջակցության ծրագիրը

Սիմոն Աբգարյանը 2027-ից կղեկավարի Փարիզի «Արևի թատրոնը»

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահն ընդգծել է արտերկրում բուլղարագիտությունն առաջ մղելու կարևորությունը. BTA

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. Moldpres

Արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում. հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ