Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար անցկացրել է վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից հասարակությունում․ ՄԻՊ ինստիտուտի դերն ու սահմանադրական առաքելությունը» թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը, լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները։ Նա անդրադարձել է ՄԻՊ-ի մանդատի վերաբերյալ տարածված թյուրըմբռնումներին և պարզաբանել, թե ինչով է Պաշտպանի գործիքակազմը տարբերվում դատարանների և հասարակական կազմակերպությունների գործիքակազմերից։

Պաշտպանն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ անկախությունը ՄԻՊ-ի արդյունավետ գործունեության հիմնարար նախապայմաններից է։ Նրա խոսքով՝ Պաշտպանի որոշումների և դիրքորոշումների հիմքում պետք է լինեն իրավական չափանիշները, մասնագիտական գնահատականը և մարդու իրավունքների արժեքները։ Անդրադառնալով հաստատության նկատմամբ հանրային վստահությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մասնագիտական պատրաստվածությունն ու անհատական բարեվարքությունը։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և բուհերի միջև համագործակցությունը։ Նրա խոսքով՝ ուսանողների հետ անմիջական երկխոսությունը հնարավորություն է տալիս քննարկելու մարդու իրավունքների պաշտպանության գործնական խնդիրները և դիտարկելու դրանց լուծման հնարավորությունները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է որակյալ կրթության դերը՝ մասնագիտական կարողությունների, պատասխանատու վարքագծի և իրավունքի նկատմամբ հարգանքի ձևավորման գործում։

Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի դրսևորումներին, կանանց նկատմամբ բռնության խնդիրներին, դրանց ազդեցությանը մարդու իրավունքների և արժանապատվության վրա, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների կարևորությանը։

Հարցուպատասխանի ընթացքում ուսանողներն անդրադարձել են ՄԻՊ-ի լիազորություններին, հաստատության անկախության երաշխիքներին և քաղաքական ազդեցություններից զերծ գործունեության ապահովմանը։ Հարցեր են հնչել նաև գաղտնի քննչական գործողությունների, քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և բովանդակային քննարկման համար՝ կարևորելով ուսանողների հետ նման հանդիպումների շարունակականությունը։

Հայերեն English

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան գագաթնաժողովին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում

Եվրոպական ինդեքսները նվազել են - 26/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 26/11/26

Նավթի գներն աճել են - 26/11/26

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել