1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Կարեն Գրիգորյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի փետրվարին։