Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:  Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած  Գևորգ Ղազարյանը:  Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Բերեզովսկին: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը, որը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Հայերեն English

Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմել կարող եք բացառապես «Եսեմ» համակարգի միջոցով

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ

Քուշները ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել