Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 2 անդամ դարձել են մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  խորվաթական Պորեչե քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ փուլում 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 55 կգ քաշային Վաղարշակ Քեյանը զիջել են իրեն մրցակիցներին` դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ:

Հայերեն English Русский