Հայկական Պրեմիեր լիգայի առաջատարը «Նոա»-ն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը Երևանի «Նոա»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 14-րդ տուրից հետո «Նոա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով: 32-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Փյունիկ»-ն ու գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: 4-րդ տեղում 25 միավորով «Ալաշկերտ»-ն է: Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատ»-ը 21 միավորով 5-րդ էր: Այնուհետ միմյանց հաջորդում են «Ուրարտու»-ն (19 միավոր), «Շիրակ»-ը (17 միավոր), «Արարատ»-ը (12 միավոր), ԲԿՄԱ-ն (12 միավոր), «Սյունիք»-ը (11 միավոր), «Վան»-ը (11 միավոր) ու «Գանձասար»-ը (3 միավոր):

Հայերեն English Русский