Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին

4 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 17-ին մեկնարկել է «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» միջազգային նախաձեռնության 11-րդ թողարկումը, որի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան ընդունել է իտալացի անվանի շեֆ խոհարարների։

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երեմյան Ակադեմիան և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը համատեղ իրականացնում են այս նախաձեռնությունը՝ նպաստելով Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը, մասնագիտական փորձի փոխանակմանն ու խոհարարական ավանդույթների հանրահռչակմանը։

Այս տարի նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել իտալացի հայտնի շեֆ խոհարար Լուկա Մաստրոմատտեին (Atelier Gourmet & Cocktails at Il Salotto ռեստորան, Համի դեսպան, Michelin ուղեցույց 2026) և շեֆ հրուշակագործ Ջուզեպպե Բալդինը (Վենետիկի Venissa fine dining ռեստորան)։

Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։

«Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև կապերը։ Երեմյան ակադեմիայի հետ արդեն մի քանի տարի անցկացվող այս միջոցառումն այս տարի Իտալիայի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իտալական խոհանոցը վերջերս է պաշտոնապես ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հպարտությամբ պետք է նաև նշեմ, որ այսօր հնարավորություն ունենք հյուրընկալելու մեծագույն համբավ ունեցող երկու իտալացի  խոհարարների, որոնցից մեկը Միշլենի աստղ ունեցող խոհարար է։ Այս տարիների ընթացքում ունեցել ենք իտալական հայտնի խոհարարական դպրոցների, ակադեմիաների հետ համագործակցություն։ Մեր նպատակն այս համագործակցությունն էլ ավելի խորացնելն ու զարգացնելն է, քանի որ իտալական խոհանոցը միայն Իտալիային և իտալացիներին չի պատկանում, արդեն իսկ հաստատվել է, որ այն համայն մարդկությանը պատկանող խոհանոց է»,- իր խոսքում նշել է Հայաստանում Իտալիայի դեսպանը։

Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը կարևորել է նախաձեռնությունը ազգային խոհանոցների հանրահռչակման տեսանկյունից։

«Մեզ համար մեծ ուրախություն է նաև մեր ընկերությունների խմբում ունենալ իտալական խոհանոց՝ Կազա Նոստրան։ Մեր գործունեությունը դեռևս 20 տարի առաջ մեկնարկել ենք հայկական ազգային խոհանոցից, և լավ գիտենք ազգային խոհանոց ներկայացնելու պատասխանատվությունը»,-ընդգծել է Դավիթ Երեմյանը։

Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի խոսքով՝ հաստատության ուսանողները նաև հայկական խոհանոցի դեսպաններն են, և այս փորձառությունը, միջազգային կարգի մասնագետների հետ հավելյալ շփումը նրանց տալիս է մասնագիտական ինքնավստահություն՝ ներկայացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում անպայմանարորեն օգտագործելու են իրենց աշխատանքային միջավայրում։

Բացման արարողությունից հետո հրավիրյալ շեֆ խոհարարների և Ակադեմիայի շեֆ խոհարարների մասնակցությամբ տեղի է ունեցել հատուկ մաստեր կլաս, որին մասնակցած ուսանողները օրվա ավարտին ստացել են հավաստագրեր։

Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծել է հայ և իտալացի ժողովուրդներին միավորող արժեքները՝ ջերմությունը, հյուրընկալությունը, ավանդույթների նկատմամբ հարգանքն ու սննդի շուրջ մարդկանց համախմբելու մշակույթը։

Հայերեն

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին

Հարավային Կորեայում հայտնաբերվել է 10 տարվա ընթացքում խոլերայով վարակման առաջին դեպքը

Դեսպան Մկրտչյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները

Մոսկվան Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կապում է Ռուսաստանի անվտանգության հարցերի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Եվրոպական մարմնամարզության պատվիրակությունը քննարկել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքը

Արմստատն առաջին անգամ հրապարակել է Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիր