1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հրանտ Լեոն-Ռանոսը շարունակում է հաջող ելույթները իր ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Տեներիֆե»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում 2 անգամ գրավել է չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բադախոս»-ի դարպասը։
«Տեներիֆե»-ն հաղթեց 5։2 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։ Ռանոսը իր նոր ակումբում երեք խաղում արդեն երեք գոլի հեղինակ է դարձել։