1 րոպեի ընթերցում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլը։
Մրցաշարի նոկաուտ փուլի խաղային երկրորդ օրը Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։