Եվրոպայում տարածվում է բակտերիա, որը կայուն է գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հիվանդանոցներում արագորեն տարածվում է վտանգավոր Klebsiella pneumoniae բակտերիան, որի առանձին շտամներ կայունություն են ձեռք բերել գործնականում բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) զեկույցում։

Նշվում է, որ այս բակտերիայի առանձին շտամներ գրեթե բոլոր հակաբիոտիկների, այդ թվում՝ նորագույն պատրաստուկների նկատմամբ դառնում են կայուն և կարող են առաջացնել ծանր հիվանդություններ ու մահ։

Բակտերիան տարածվում է հիվանդանոցների բուժառուների միջև, իսկ դրա հետ կապված ծանր վարակների դեպքում մահացությունը, ըստ գնահատումների, կարող է հասնել 40-70 տոկոսի։

Մասնագետները նախազգուշացնում են, որ վարակի վերահսկման սովորական միջոցները, որոնք թույլ են տալիս հաջողությամբ պայքարել հիվանդանոցային այլ բակտերիաների դեմ, այս դեպքում կարող են բավարար չլինել։

Եվրոպական գերատեսչության գնահատմամբ՝ ամեն տարի Եվրամիությունում, Իսլանդիայում և Նորվեգիայում շուրջ 35 000 մարդ է մահանում հակամիկրոբային պատրաստուկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմների հարուցած վարակներից։ Չնայած ձեռնարկվող միջոցներին, Եվրամիությունն զգալիորեն հետ է մնում հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի սեփական նպատակներին հասնելու հարցում։ 2019 թվականից ի վեր հակաբիոտիկների սպառումը կրճատվել է միայն 5 տոկոսով՝ մինչև 2030 թվականը պլանավորված 20 տոկոսի փոխարեն։

Հայերեն Русский

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ

Սի Ծինփինը, Թրամփը և Պուտինը կարճ շփում են ունեցել Շենժենում

Երևանի արևելյան մուտքի հատվածում կիրականացվի ծառատունկ

Հայաստան է ժամանել Գերմանիայի ԱԳ նախարարը

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 2027 թվականին կհասնի 2.4 միլիոնի

Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի 56-րդ նիստի աշխատանքները

Եվրոպայում տարածվում է բակտերիա, որը կայուն է գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ

Պուտին-Թրամփ ձեռքսեղմում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին

Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերը

Սուրեն Պապիկյանն ու Սանջայ Սեթը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր