Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը

4 րոպեի ընթերցում

Երևանում իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը, որի աշխատանքների մեկնարկը նոյեմբերի 16-ին է։ Խորհրդի հիմնական առաքելությունն է աջակցել հայ գործարարներին միջազգային շուկաներ մուտք գործելու, նոր գործընկերներ գտնելու, արտահանման և ներմուծման հնարավորություններ զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ գործարար կապեր հաստատելու գործում։ Խորհրդի բացմանն ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայ-հունգարական գործարար խորհրդի նախագահ Աննա Մարիա Շիկոն, ով ՀՀ-ում Հունգարիայի նախկին դեսպանն է, նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, որը բավարար չափով իրացված չէ և այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու։

«Ինձ համար մեծ պատիվ է նորից Հայաստան վերադառնալը։ 15 տարի դիվանագիտական աշխատանքում եմ եղել, այնուհետև հանգստի եմ անցել։ Այսօր շատ ուրախ եմ, որ ունեցած մեծ փորձը, կապերը կարող եմ բերել ի նպաստ Հայաստանի և Հունգարիայի տնտեսական կապերի զարգացմանը։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը վերջերս նոր կարգավորումներ սահմանեց, ըստ որոնց շուկայի դռները բացվում են հայկական ապրանքների համար, և մենք պատրաստ ենք այդ գործում աջակցել»,-ասաց Աննա Մարիա Շիկոն։

Հայ-հունգարական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Անահիտ Սիմոնյանը նկատեց, որ խորհրդի գործունեությունը կարևոր նախաձեռնություն է, այն նպատակ ունի դառնալ հայ գործարարների համար արդյունավետ հարթակ՝ հատկապես Հունգարիայի և Եվրոպական միության շուկաների հետ համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման խթանման և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։

«Շատ կարևոր է հայկական ընկերություններին ներկայացնելն այն հնարավորությունները, որոնք այսօր առկա են Եվրամիության շուկայում։ Մեր կազմակերպությունն իր աջակցությունն է ցույց տալու գործարարներին, որոնք խորհրդատվության, նոր կապերի կարիք ունեն, ակտիվորեն իրազեկելու ենք Հունգարիայի շուկա մուտք գործելու հնարավորությունների մասին, կազմակերպելու ենք հանդիպումներ Հունգարիայի գործարարների հետ, հայկական ապրանքների ցուցահանդեսներ կլինեն և այլն»,-ասաց Անահիտ Սիմոնյանը։

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանի խոսքով՝ նորաստեղծ խորհրդի աջակցությամբ հայկական բիզնեսի համար բացվում է մեծ շուկա։ Այդ նոր հնարավորությունից կարող են օգտվել տնտեսության տարբեր ուղղություններ ներկայացնող ընկերություններ՝ գյուղատնտեսական արտադրանք, ձկնամթերք, տեքստիլ, զարդեր, խմիչք, ծառայություններ և այլն։

«Բիզնեսի համար կանցկացվեն դասընթացներ, կաջակցենք Եվրոպա արտահանման համար անհրաժեշտ լիցենզավորման ու փաստաթղթավորման գործում, կլինի անվճար խորհրդատվություն։ Այսինքն, ամեն փուլում կանգնած ենք հայկական բիզնեսի կողքին։ Ես ուզում եմ ընդգծել լայն հնարավորությունների հանգամանքը, որովհետև հայկական ընկերությունները չեն սահմանափակվելու միայն արտահանելով։ Մեր բիզնեսը կարողանալու է Հունգարիայում բացել իրավաբանական ընկերություն, ինչը հեշտացնելու աշխատանքը»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Խորհրդի առաջին քայլերն արդեն նախանշված են։ Դեկտեմբերին նախատեսվում է բիզնես այց դեպի Հունգարիա։ Պատասխանատուները կոչ են անում հայկական բիզնեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերել։  

Հայերեն English Русский

Ռուսաստանը հերքում է դիվերսիայի վերաբերյալ Էստոնիայի մեղադրանքները

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը

Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը