Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին՝ շեշտելով, որ վերջին տարիներին այդ հարաբերություններն էականորեն փոխվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մասին հարցին, հիշեցրել է, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանն օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին։

Շատ կարևոր է նաև նշել, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Հայաստանում սկսվեց քաղաքացիական նախաձեռնություն՝ Սահմանադրության համապատասխան դրույթի պահպանմամբ, իսկ այդ դրույթը նախատեսում է, որ եթե քաղաքացիները հավաքում են 50 հազար ստորագրություն, կարող են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ։ Եվ, եթե խորհրդարանը մերժում է այդ նախագիծը, նրանք կարող են վերադառնալ, հավաքել լրացուցիչ 250 հազար ստորագրություն, և այդ դեպքում արդեն այդ նախագիծը կարող է ներկայացվել հանրաքվեի միջոցով ընդունման։ Այդ ժամանակ մեր կուսակցությունը որոշեց այդ օրենքն ընդունել. հիմա մենք ունենք, ընդունել ենք օրենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Բայց վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն էականորեն փոխվել են, և մենք հիմա երկուստեք արձանագրում ենք, որ այդ հարաբերությունները հիմա իրենց պատմական ամենաբարձր մակարդակի վրա են»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ այս տարվա մայիսին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովը, իսկ մինչ այդ էլ Հայաստանն ու Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին փաստաթուղթ էին ստորագրել։

«Սա է իրողությունը։ Անկեղծ լինելով՝ ասեմ, որ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում Եվրամիության հետ հարաբերություններում։ Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որը հիմա բանակցում է Եվրամիության հետ վիզաների ազատականացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է տրամադրել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից, ինչպես նաև քաղաքացիական դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Հայաստան-Ադրբեջան սահմանը։

Հայերեն English

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում