Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերները նախընտրում են Իրանի շրջափակման շարունակումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերները ցանկանում են, որ Վաշինգտոնը շարունակի Իրանի շրջափակումը, ընդ որում՝ ոչ միայն ծովային, այլև ցամաքային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարևորն այն է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը և մյուս երկրները նախընտրում են, որ պահպանվի ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ շարունակվի պատմության մեջ ամենամեծ ծովային շրջափակումը, և իրականացվի «Երկաթե դարպասներ» նոր գործողությունը, այսինքն՝ ծովային և ցամաքային շրջափակումը», - գրել է նա։

Թրամփը խոսքով՝ բոլորը համակարծիք են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, դա «քննարկման ենթակա չէ»։

«Եթե Մերձավոր Արևելքում զարգացումների առումով որևէ փոփոխություն լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները զինված է և պատրաստ է անցնել գործի։ Այնուամենայնիվ, այս պահին դրա հավանականությունը բավականին փոքր է», - հավելել է նա։

Թրամփը նաև նշել է, որ Իրանը ներկայում սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների համար։

«Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են իրանական սպառնալիքից», - գրել է նա։

Թրամփը նաև նշել է, որ հակամարտության ավարտը կարող է մոտ լինել։

«Մենք դրական տեղաշարժեր ենք արձանագրում այս հակամարտության ավարտի ուղղությամբ և կապահովենք, որ Ամերիկայի շահերը մշտապես պաշտպանված լինեն։ Այս ռազմական գործողության ավարտին ամերիկացի ժողովուրդն ու ողջ աշխարհը շատ ավելի անվտանգ և պաշտպանված կլինեն», - եզրափակել է նա։

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերները նախընտրում են Իրանի շրջափակման շարունակումը

Իրանի փոխնախագահի մասնակցությամբ Երևանում ներկայացվել է Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն թարգմանությունը

Եվրոպական ինդեքսներ - 09/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/11/26

Նավթի գները նվազել են - 09/11/26

Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում

Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր