3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
10 նոյեմբեր, 2026
Պետական կառույցներ
Ժամը 09։30-ին «Դվին» հյուրանոցում (Պարոնյան 40) կմեկնարկի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը: ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված են լուսաբանման հետևյալ հնարավորությունները. 1. Ժամը 09:30-09:55-ը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների և նրանց ներկայացուցիչների դիմավորման արարողության լուսաբանում։ 2. Նիստերի դահլիճում ընթացող աշխատանքների նկարահանում՝ ժամը 10:00-10:15-ը, որից հետո նիստը տեղի կունենա փակ ֆորմատով և ԶԼՄ-ների կողմից նկարահանումներ չեն կարող իրականացվել: Նիստի ընդհանուր նախատեսվող տևողությունը մինչ ժամը 13:30: Նիստի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որպես խորհրդի նախագահող, կամփոփի նիստի արդյունքները և կպատասխանի լրագրողների հարցերին։ Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ սահմանված ժամից ուշանալու դեպքում փակ նիստի ընթացքում, լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու հնարավորություն այլևս չի ընձեռվի։
Ժամը 10։00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճ (Բաղրամյան 24, 1-ին հարկ) կմեկնարկի «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով ՀՀ ԳԱԱ նիստը՝ նվիրված Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։ Պաշտոնական հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին կշնորհվեն դիպլոմներ։
Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հրապարակախոս Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն:
Մշակույթ
Ժամը 12։00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 1-ին հարկ) կկայանա Հայ բարերարներին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի անվանի բարերարների, գործարարների և հասարակական գործիչների հիշատակին ու նրանց թողած ժառանգությանը։ Ներկայացված նամականիշերի և ֆիլատելիստական նյութերի միջոցով այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ բարեգործության, ձեռներեցության և ազգային արժեքների պահպանման պատմությանը։