1 րոպեի ընթերցում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ: