1 րոպեի ընթերցում
Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես գալով ու երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով՝ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, իսկ Մարտին Պողոսյանը C ենթախմբում հանդես գալով՝ երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով՝ 23-րդն է:
Մինչ այս ԱԱ-ում հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: