Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանային երկրների նկատմամբ և պատրաստ է համագործակցության՝ հանուն կայուն անվտանգության հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «Իրանը չի կարող լռել, երբ որոշ տարածաշրջանային պետությունների տարածքն օգտագործվում է իր ազգային ինքնիշխանությունը խախտելու կամ իր ժողովրդի անվտանգությունը սպառնալու համար»։

Խոսնակը նաև նշել է, որ Պարսից ծոցի որոշ հարևան երկրներ «չափազանց մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ և վստահում են նրան, իսկ որոշ դեպքերում՝ նաև ակտիվորեն համագործակցում են նրա հետ»։

«Վստահության կառուցումը երկկողմանի գործընթաց է, և Իրանի ողջամիտ ակնկալիքն այն է, որ տարածաշրջանային երկրները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը կամ կառույցները շահագործվեն խոշոր հարևանի դեմ»,- ընդգծել է Բաղային։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին` նա նշել է, որ նեղուցը չի կարող բացվել, քանի դեռ Իրանի դեմ շրջափակումը շարունակվում է։

«Հորմուզի նեղուցը չի կարող վերաբացվել, քանի դեռ շրջափակումը չի վերացվել և Իրանի պահանջները չեն կատարվել», - հայտարարել է Բաղային՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կողմերը կարող են քննարկել դիվանագիտական ​​գործընթացի շարունակությունը։

Բաղային նշել է, որ դիվանագիտական ​​գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և որ բանակցությունները հիմնված են Իրանի յոթ փուլից բաղկացած առաջարկի վրա։

Հայերեն Русский

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը