1 րոպեի ընթերցում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը կպայքարի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Թևանյանն առավելության հասավ բուլղարացի Շամիլ Մամեդովի նկատմամբ՝ 3:1 հաշվով:
Ոսկե մեդալի համար գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 30-ին: