Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ

3 րոպեի ընթերցում

Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։

Սովորաբար մենք մտածում ենք, որ «թրեյդինգը» բարդ ու անհասանելի ֆինանսական գործընթաց է, որը պահանջում է հատուկ հմտություններ և մասնագիտացում։ Բայց իրականում այն սեփական ֆինանսները ճկուն ու անկախ կառավարելու հնարավորություն է։ Ահա թե ինչպես է Rate.am-ի և IDBank-ի կողմից համատեղ ստեղծված Rate.Trading հարթակը փոխում արտարժույթի առուվաճառքի կանոնները յուրաքանչյուրի համար։

Ստեղծված լինելով սեփական ժամանակն ու ֆինանսները գնահատողների համար՝ Rate.Trading հարթակն օժտված է հետևյալ հիմնական առավելություններով.

Ձեր նախընտրած փոխարժեքով հայտ ներկայացնելու հնարավորություն․ կարող եք ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի հայտ՝ նշելով ձեր նախընտրած փոխարժեքը։ Գործարքն իրականացվում է IDBank-ի հետ՝ վերջինիս հաստատման դեպքում:

Արտարժույթի առուվաճառք՝ առցանց․ գործարքի հայտը կարող եք ներկայացնել թվային հարթակում՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Ընդ որում, գործարքի նվազագույն գումարն ընդամենը 4000 ՀՀ դրամ է (կամ համարժեք արտարժույթ)։

10 արժույթ՝ մեկ հարթակում․ Rate.Trading-ում հասանելի են հետևյալ արժույթները՝ հայկական դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի, վրացական լարի, ԱՄԷ դիրհամ, բրիտանական ֆունտ, չինական յուան, ճապոնական իեն և շվեյցարական ֆրանկ:

Պարզ գրանցում և հասանելիություն․ Rate.Trading հարթակում գրանցումը  պարզ է ու արագ, իսկ հարթակին կարելի է անցում կատարել Idram&IDBank հավելվածից կամ  rate.am կայքից։

Rate.Trading-ը պարզապես արտարժույթի փոխանակման հարթակ չէ․ այն ձեր նոր ֆինանսական գործիքն է, որը թույլ է տալիս խնայել ձեր ժամանակն ու միջոցները։

Միացե՛ք Rate.Trading-ին այսօր և օգտվե՛ք արտարժույթի առուվաճառքի բոլոր առավելություններից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

Կապահովվի նոր տարկետման համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում

Մշակաբույսերի գիտական կենտրոնը շարունակում է նոր և համեղ բանջարեղենի տեսակներ ստանալ

ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար