Առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ. ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը՝ ԱԱ-ի չեմպիոնության մասին

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը համարում է սառնասիրտ աշխատանքի արդյունք: «Կարծում եմ՝ այն նույն աշխատանքն եմ կատարել, ինչ-որ նախորդ առաջնություններում էր, սակայն այս անգամ առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ ու հավաքված: Սա նաև թիմային լավ աշխատանքի արդյունք է: Առաջնության ընթացքում նպատակ չունեի հնարավորինս շուտ գոտեմարտերն ավարտելու, շատ հանգիստ էի մոտենում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ասլանյանը:

Ըմբշամարտիկի կարծիքով` այս հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ ինքն առանց լարվածության է մոտեցել այս մրցաշարին: «Գորգում երևացողը իմ տարիների փորձն էր, որը  բերեց այս արդյունքին: Այս հաղթանակում իրենց լուման ունեն հավաքականի յուրաքանչյուր անդամ ու հատկապես իմ մարզիչները»,-շեշտեց նա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ:  87 կգ քաշային կարգում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Թադևոսյանը, իսկ 63 կգ քաշում  աշխարհի չեմպիոն դարձավ Կարեն Ասլանյանը:

Հայերեն English Русский

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ արտահերթ ընտրությունների կարիք չի լինելու. Փաշինյան

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները