1 րոպեի ընթերցում
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի ⅛ եզրափակիչում ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը մրցեց Ղազախստանը ներկայացնող Օսիմժան Դաստանբեկի հետ ու առավելության հասավ 2:1 հաշվով:
Ավելի վաղ Թևանյանը հաղթել էր Մոնղոլիայից Զենեեմեդեր Բյամբասուրենին` 9:3 հաշվով: