1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տարվա հերթական մեծ համաժողովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որը կայացել է Չինաստանի Նինբո քաղաքում, որտեղ օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնությունը։
Քննարկվող հարցերի թվում են եղել հաջորդ տարի՝ 2027 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցերը»:
Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ: