1 րոպեի ընթերցում
Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանը դուրս են եկել աշխարհի առաջնության ¼ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը երկրորդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Ղրղզստանը ներկայացնող Աֆտանդիլ Տալանտբեկովի նկատմամբ` 10:0:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ երկրորդ գոտեմարտում 10:0 հաշվով պարտության է մատնել Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչին: