Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել․ հրապարակվել է ԽԱՊԿ երրորդ եռամսյակի զեկույցը

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցին նվիրված ասուլիս

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցն առանձնանում է դրական ցուցանիշով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։

«Սա հատուկ եմ ուզում ընդգծել, որովհետև նման ցուցանիշով եռամսյակ շատ քիչ ենք ունեցել։ Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում 1-ական նման դեպք ենք արձանագրել, իսկ 3-րդ եռամսյակում՝ ոչ մի։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում նկատվում է նման խախտումների նվազում։ Եթե սա դառնա միտում, ապա միայն ուրախալի կլինի»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում արձանագրվել է 12 դեպք, երբ խախտվել է լրագրողների, լրատվամիջոցների տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքը։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նկատելի նվազել է։ Նախորդ տարվա 3-րդ եռամսյակում 23 նման դեպք էր արձանագրվել։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այս միտումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նշված ժամանակահատվածում հասարակական, քաղաքական սրացումներ տեղի չեն ունեցել։ ԱԺ 9-րդ գումարման աշխատանքներում կոնֆլիկտային իրավիճակները նվազել են։ Դա էլ բնականաբար իր ազդեցությունն է  ունեցել։

«Մյուս կողմից նկատվում է, որ մթնոլորտ է փոխվել։ Սա ուղիղ վերաբերում է Աժ-ում առկա իրավիճակին, երբ 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկին նշվեց, որ փորձելու են առանց վիրավորանքների բանավիճել, քաղաքական խոսույթը մաքուր պահել։ Դա որոշ ազդեցություն ունեցավ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների հետ հարաբերություններում։ Նկատում եմ, որ տարբեր խմբակցությունների պատգամավորները շատ ավելի հարգալից մոտեցում են ցուցաբերում։ Մենք վերջին եռամսյակում ընդամենը 2 դեպք ենք արձանագրել՝ ճնշման, անհարգալից վերաբերմունքի, ու դա չես համեմատի 8-րդ գումարման խորհրդարանի մթնոլորտի հետ։ Հիմա փոխվել է իրավիճակը»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Չնայած դրական ցուցանիշներին, Աշոտ Մելիքյանը հակված չէ շտապել իրավիճակին վարդագույն ակնոցով նայել։ Նա ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնք քննարկման և լուծման կարիք ունեն։ Անհանգստացնող է համարում լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ դատական ակտերի չնվազող հոսքը։

«Այս 3-րդ եռամսյակում ավելի շատ նոր դատական հայցեր են եղել, քան երկրորդ և առաջին եռամսյակներում։ Առաջին եռամսյակում 14, երկրորդում՝ 12, երրորդում 18 դեպք է գրանցվել։ Ընդհանուր քանակը 44։ Տարին դեռ առջևում է, այնպես որ այս միտումը կարող է դեռ շարունակվել։ Դատական հայց ներկայացնողների մեծ մասը պետական մարմինների ներկայացուցիչներն են ու բարձրաստիճան պաշտոնյանները, կան նաև գործարարներ, այլ քաղաքացիներ»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակի գլխավոր պատճառը լրատվական դաշտի խիստ բևեռացումն է, քաղաքական ուժերի հետ որոշ լրատվամիջոցների սերտացումը, նրանց քաղաքական շահերի սպասարկումը, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչների անհանդուրժողականությունը։

Հայերեն English

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/10/26

Ասիական ինդեքսներ - 23/10/26

Սիմոն Մարտիրոսյանը նորից կմիանա հավաքականին, երբ լավ մարզավիճակում լինի. Փիլոսյան

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումները. COP17-ի միջազգային մասնակիցների առաջարկները