IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը

3 րոպեի ընթերցում

IDBank-ի, Մատենադարանի և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնության գործնական փուլի մեկնարկը տրված է․ կայացավ Մատենադարանին հարակից 1,2 հեկտար տարածքում կենսաբազմազանության նոր այգու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ ապագա այգու առաջին սոսիի տնկմամբ՝ միավորելով մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար շրջակա միջավայրի պահպանումը պատասխանատու բիզնեսի կարևորագույն ուղղություններից է։

«Օրեր առաջ ստորագրեցինք Մատենադարանի հարակից տարածքում կենսաբազմազանության այգու ստեղծման համագործակցության հուշագիրը, իսկ այսօր տնկում ենք առաջին սոսին՝ կյանքի կոչելով այդ գաղափարը։ Քաղաքի սրտում հիմնվող այգին ունենալու է բնապահպանական, կրթական և հանրային նշանակություն՝ նպաստելով բնության պահպանմանն ու արժևորմանը։ Թող այսօր տնկվող սոսին դառնա մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշը և հիշեցնի, որ ապագան կառուցվում է այսօրվա մեր որոշումներով ու քայլերով»,- ասաց Մհեր Աբրահամյանը։

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Մատենադարանի հետ համագործակցությունը նախևառաջ պատասխանատվություն կիսել է նշանակում։

«Առաջին սոսին ոչ միայն ապագա այգու սկիզբն է, այլև խորհրդանիշն այն պատասխանատվության, որով մենք պահպանում ենք ժառանգած աշխարհը և փոխանցում գալիք սերունդներին։ Այգում ունենալու ենք հատուկ գոտի, որտեղ տնկվելու են մեր հնագույն մատյաններում հիշատակված բուսատեսակներ։ Այսպիսով՝ մենք աշակերտներին կպատմենք մեր ձեռագրերի և բժշկագիտության մասին»,- նշեց Արա Խզմալյանը։

«Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանն իր խոսքում կարևորեց հիմնադրամի բազմամյա գործունեությունը։

«Մեր առաքելությունը սկսել ենք դեռ երեսուներկու տարի առաջ և այսօր տնկեցինք մեր 10 միլիոներորդ ծառը Մատենադարանում։ Ավելի կանաչ ու մաքուր հայրենիք ունենալու ճանապարհին սա հրաշալի քայլ է՝ մայրաքաղաք Երևանն էլ ավելի գեղեցիկ ու առողջ դարձնելու համար»,- ասաց Էնթոնի Բարսամյանը։

Միջոցառման հանդիսավոր մասը շարունակվեց COP17-ի շրջանակում կազմակերպված «MEA CULPA. Ժառանգած և ժառանգվող աշխարհներ» ցուցահանդեսի բացմամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով տուժել է 11 անձ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին

Երևանում հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող իջևանցի երիտասարդներ

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասընթացներում առանցքային դեր ունեն նաև բնապահպանական գիտելիքներն ու ծրագրերը

ImID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ