Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պաշտոնյաները երբեմն հանդես են գալիս ձևակերպումներով, որոնք չեն նպաստում խաղաղությանը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ խաղաղության նկատմամբ ադրբեջանական կողմի մոտեցումը միշտ չէ, որ նույնն է․ երբեմն նկատվում է հոգատար վերաբերմունք, երբեմն՝ հակառակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության վերաբերյալ պատգամավորի մտահոգություններին։

«Այո՛, երբեմն, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից, լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը։ Ո՞վ կարող է դա հերքել։ Խաղաղության գործը, նույնիսկ եթե մեր իրավիճակից վերացարկվենք, մեր զգացումներից, պահանջում է մշտական խնամք»,-ասել է նախարարը։

Միրզոյանը նշել է, որ չի ներկայացնում իրավիճակը որպես ամբողջությամբ դրական և ընդունում է առկա խնդիրները։ Միաժամանակ նա հարցադրում է արել՝ այդ պայմաններում Հայաստանը պե՞տք է շարունակի հարաբերությունների կարգավորման աշխատանքը, թե՞ հրաժարվի այդ ուղղությամբ արդեն ձեռք բերված արդյունքներից։

Նախարարի գնահատմամբ՝ հակամարտությունից հետո բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միաժամանակ․ իրավապայմանագրային խնդիրներից բացի, անհրաժեշտ է նաև հասարակությունների հաշտեցում, ինչը ժամանակ է պահանջում։

Խոսելով խաղաղության տնտեսական հիմքերի մասին՝ Միրզոյանը շեշտել է, որ փոխադարձ շահագրգռվածությունը պետք է նպաստի դրա պահպանմանը։

«Հակառակը՝ ես ասում եմ՝ փոխշահավետությունն ամեն ինչի՝ հաջողության, խաղաղության գրավականն է։ Ասում եմ՝ մենք շահ ունենք, և Ադրբեջանը շահ ունի, ավելին ասեմ՝ բազմաթիվ երրորդ երկրներ էլ շահ ունեն»,-ընդգծել է նա։

 

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը