Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին ժամը 07:00-18:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան 104-317 շենքերի և Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար:

 

Հայերեն