Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

4 րոպեի ընթերցում

Արզնի համայնքը համերի բազմազանության և ժողովուրդների բարեկամության հարթակ․ հոկտեմբերի 24-ին անցկացվելու է հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն։ Ավելի քան 30 տաղավարում հայերը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնելու են իրենց խոհանոցն ու մշակույթը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս փառատոնն արդեն 2-րդ անգամ է անցկացվում։

«Առաջին անգամ անցկացրեցինք նախորդ տարի և այն բավական մեծ հնչեղություն ստացավ։ Ոգևորված էին տեղի բնակիչները, համայնքի պատասխանատուները։ Այդ ամենը հիմք հանդիսացավ, որ այն դարձնենք ամենամյա և տոն պարգևենք Արզնի և հարակից համայնքի բնակիչներին։ Նրանք անհամբերությամբ են սպասում՝ ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքը, համայնքին բնորոշ խոհանոցային առանձնահատկությունները։ Եվ այդ ամենն ազգային փոքրամասնությունների հետ։ Այս փառատոնը ոչ միայն տոնի, երգ ու պարի, համեղ ուտեստների մասին է, այլև բարեկամության ու համերաշխության»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ ինչպես այլ փառատոնների ժամանակ, այս անգամ ևս անցկացվելու է խոհարարական մրցույթ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում։ Խաղարկվելու է նաև գլխավոր մրցանակ։

«Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։ Այսինքն, մենք չենք առանձնացնում, որ միայն պրոֆեսիոնալ խոհարարներն են մրցելու։ Ազգային փոքրամասնությունների տաղավարների ցանկացած ներկայացուցիչ կարող է մասնակցել, ներկայացնել իրենց ուտեստները։ Այո, կլինեն տարբեր ազգերի խոհանոցների ընդհանրություններ, սակայն կան նաև առանձնահատկություններ։ Նախորդ տարվա փորձը ցույց տվեց խոհանոցների բազմազանությունը, ինչը կարևոր է հատկապես ճանաչելիության առումով։ Մենք նաև մասնակիցներին տեղեկացրել ենք, որ կարող ենք աջակցել գրքի տեսքով ունենալու իրենց  կերակրատեսակների հավաքածուն»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։   

Փառատոնի գործընկեր ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը նշեց, որ նման միջոցառումներ անցկացնելը կարևոր է Արզնի համայնքի համար թե ճանաչելիության, թե տնտեսական տեսանկյունից։

«Սա յուրօրինակ միջոցառում է Արզնի համայնքը բրենդավորելու համար։ Մենք այսպիսի խնդիր ունենք, Երևանին բավական մոտ գտնվող համայնքները զբոսաշրջային, մշակութային այցելությունների տեսանկյունից պատշաճ չեն կարևորվում։ Մարդիկ իրենց ուղևորությունները, հանգիստը կազմակերպում են հեռավոր շրջաններում, մինչդեռ Արզնին շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն, յուրահատուկ կոլորիտ ունի և նման միջոցառումներն ավելի են ընդգծում համայնքի առանձնահատկությունները։ Եվ բրենդավորումը, տուրիստական հոսքը նոր ներդրումների հնարավորություն է բացում»,-ասաց Վարդան Մարությանն՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունները  կարճաժամկետ և երկարաժամկետ են։ Այս փուլում այցելուների մեծ հոսքով պայմանավորված մի քանի անգամ ավելանում են տեղի առևտրի ու ծառայությունների ծավալները։  Երկարաժամկետ կտրվածքով, Վարդան Մարությանը նշեց, որ ճանաչելիության բարձրացմանը զուգահեռ ներդրումների հնարավորություններ կարող են լինել նույն կառուցապատման, հյուրանոցային, հյուրատնային տնտեսությունների ոլորտներում։

Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ իրազեկման աշխատանքներ են կատարել այս օրերին Երևանում անցկացվող COP17-ի հայաստանյան հյուրերը ևս հնարավորություն ունենան այցելելու Արզնի։   

Հայերեն English

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին