Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

5 րոպեի ընթերցում

Աղաս Մանուկյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է որպես դերասան, շոումեն և սցենարիստ, հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիթքոմը «Շանթ» հեռուստաալիքի եթերում կլինի հոկտեմբերի 20-ից։

«Բարի գալուստ» սիթքոմի նկարահանումներն իրականացվել են Հունաստանում։ Սիթքոմում հանդես են գալիս Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

Նախագծի գաղափարն առաջարկել է Կառլեն Առաքելյանը։ Նա Հունաստանում գործող ընկերության սեփականատեր է։ Այն զբաղվում է բնակելի շենքերի և հյուրանոցների կառուցմամբ։ Հյուրանոցային միջավայրն էլ դարձել է սիթքոմի պատմության հիմքը։

Աղաս Մանուկյանն այս անգամ որոշել է հանդես չգալ որպես դերասան՝ կենտրոնանալով պրոդյուսերական աշխատանքի վրա։ Նրա խոսքով՝ այս որոշումը գիտակցված է եղել։

Սիթքոմի հերոսներից մեկը հյուրանոցի տնօրեն տիկին Էլլադան է, որին մարմնավորում է Իրինա Հարությունյանը։ Դերասանուհու խոսքով՝ իր հերոսուհին խիստ կին է, որը փորձում է կարգուկանոն հաստատել հյուրանոցի անձնակազմի կյանքում, սակայն հաճախ ինքն էլ հայտնվում է զավեշտալի իրավիճակներում։

Ընթացքում բացահայտվում են հերոսի անձնական պատմությունն ու զգացմունքային կողմերը։ Դերասանուհին կերպարի վրա աշխատելիս ուշադրություն է դարձրել վարքագծին, հագուստին և բնավորության առանձնահատկություններին։

Մարինկա Խաչատրյանը մարմնավորում է նպատակասլաց աղջկա, որը սկզբում աշխատում է որպես մատուցողուհի, այնուհետև դառնում է հյուրանոցի տնօրեն։ Դերասանուհուն հետաքրքրել են հերոսուհու համարձակությունը, պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն ու նոր մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։

Նորայր Եղյանը մարմնավորում է հյուրանոցի փոխտնօրեն Սևակին։ Սևակը ձգտում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է տարբեր քայլերի։ Դերասանը նշում է՝ կերպարի բնավորությունը հստակ ներկայացված էր սցենարում, ինչի շնորհիվ ռեժիսորի հետ արագ գտել են ընդհանուր մոտեցումը։

Անդրադառնալով Աղաս Մանուկյանի հետ համագործակցությանը՝ Եղյանը հիշեցնում է՝ նախկինում միասին աշխատել են «Բոլոլա» սիթքոմում։ Դերասանը բարձր է գնահատում Մանուկյանի՝ որպես պրոդյուսերի հոգատարությունն ու թիմի ներսում համագործակցային մթնոլորտ ձևավորելու կարողությունը։

Էվա Խաչատրյանը մարմնավորում է հյուրանոցի մաքրուհի Սրբուհուն, որը բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, սակայն ունի մի առանձնահատկություն՝ նա սիրում է հյուրանոցային համարներից փոքրիկ իրեր վերցնել։ Նրա այդ սովորությունը նկատում է հյուրանոցի փոխտնօրենը, ինչն էլ նրանց միջև կոնֆլիկտի պատճառ է դառնում։

Կերպարի կերտման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արտաքին տեսքին ու հագուստին։ Էվան ընդգծում է՝ նկարահանումներից առաջ և դրանց ընթացքում կերպարի վրա կատարված աշխատանքն օգնել է ամբողջացնել հերոսուհու բնավորությունը։

Դելոն սիթքոմում հանդես է գալիս հյուրանոցի ընդունարանի աշխատակից Մոսոյի դերում։ Դերասանի խոսքով՝ Աղաս Մանուկյանի հետ սա իր առաջին համագործակցությունն է։ Նա շեշտում է՝ արագ են հասկացել միմյանց ստեղծագործական մոտեցումները, իսկ աշխատանքային հարաբերությունները հետագայում վերածվել են ընկերության։ Դելոն նաև մասնակցություն է ունեցել սցենարի մշակման գործին։

«Բարի գալուստ»-ը Աղաս Մանուկյանի համար նոր մասնագիտական փուլ է։ Նախագծում չնկարահանվելու որոշումը նրան հնարավորություն է տվել կենտրոնանալ դերասանական կազմի, ստեղծագործական գործընթացի և նկարահանումների կազմակերպման վրա։

Նախագծի դերասանների գնահատմամբ՝ նկարահանման հրապարակում ձևավորված մթնոլորտը կարևոր դեր է ունեցել աշխատանքի ընթացքի և թիմային համագործակցության մեջ։

Հայերեն

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն