Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որն ավելի վաղ ոստիկանությանն արգելել էր բարձր դասարանների աշակերտների ցույցերը ցրելու համար լուսաձայնային նռնակներ օգտագործել ցուցարարների ստացած վնասվածքների պատճառով, թույլատրել է դրանց կիրառումը հոկտեմբերի 17-ին պլանավորված ակցիայի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում։

«Վաղը եթե երթի ծայրամասում կամ որևէ այլ վայրում նորից առաջանան չափազանց լուրջ քաղաքային անկարգություններ, ապա, անշուշտ, այս տեսակի զենք կարող է կիրառվել», - ասել է նա՝ խոսելով հոկտեմբերի 17-ին Փարիզում պլանավորված աշակերտների բողոքի ակցիայի ժամանակ լուսաձայնային նռնակներ օգտագործելու մասին։

Նախարարի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն անկարգությունների և բռնության դեպքում պետք է հնարավորություն ունենան օգտագործել իրենց տրամադրության տակ եղած ողջ զինանոցը՝ և՛ արցունքաբեր գազ, և՛ ռետինե փամփուշտներ կրակող զենք։

Ֆրանսիան դադարեցրել էր աշակերտական բողոքի ակցիաները վերահսկելու համար լուսաձայնային նռնակների կիրառումն այն բանից հետո, երբ օրեր առաջ 15-ամյա դեռահասը նման նռնակի պայթյունի հետևանքով զրկվել էր ձեռքից։

Աշխարհ

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները զանգվածաբար բողոքում են գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։

Առանձին ակցիաներ ուղեկցվել են անկարգություններով։ Հոկտեմբերի 13-ին Փարիզում դպրոցականների և ուսանողների զանգվածային ցույցի ժամանակ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա, իսկ հոկտեմբերի 6-ի ցույցի ժամանակ՝ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։

Ֆրանսիայի ամբողջ տարածքում բարձր դասարանցիների բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 1300 մարդ։

Հայերեն

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում