1 րոպեի ընթերցում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում Երևանում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա նաև նշել է, որ Իրանի նախագահը հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակից մի շարք երկրների ղեկավարների հետ։
COP17-ի շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին։ Իսկ COP17 համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։