1 րոպեի ընթերցում
Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող Wide Trader նավում հրդեհ է բռնկվել, որը Սև ծովում ընթանում էր Ռումինիայի Սուլինայի նավահանգստից 13 ծովային մղոն հարավ-արևելք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռումինիայի ծովային վարչությունը։
Wide Trader-ից տագնապի ազդանշան տրվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:00-ին, որոնողափրկարարական գործողություն համար պատահարի վայր են ժամանել Ռումինիայի պրոֆիլային գործակալության (ARSVOM) նավը և ուղղաթիռ։
«Նավում եղել է 12 մարդ, նրանցից 4-ին վտանգ չի սպառնում, իսկ 8-ն անհետ կորած է», - հայտնել է Ռումինիայի ծովային վարչությունը։
Հոկտեմբերի 14-ին հրդեհ է բռնկվել նաև Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող Yara J նավում, որը նույնպես ընթանում էր Սուլինայի մերձակայքով։ Կրակը մարվել է անձնակազմի ուժերով, ոչ ոք չի տուժել։ Ռումինիայի իշխանությունները ստուգում են կատարում՝ բռնկման պատճառը պարզելու համար: