Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ղեկավարությունը չի պլանավորում վերսկսել Իրանի դեմ ռազմական արշավը մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Times of Israel-ը։

«Իմ կարծիքով՝ մեզ դա հարմար չէ», - ասել է նա Keshet 12 հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունից հետո, թե Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները նախքան Իսրայելի խորհրդարանական և ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան նոյեմբերի 3-ին։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Նեթանյահուն և Թրամփն անցյալ շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայելում և ԱՄՆ-ում ընտրություններից առաջ Իրանի դեմ նոր լայնածավալ գործողություն սկսելու հնարավորությունը։ Axios-ը նշել է, որ Թրամփի հետ Նեթանյահուի զրույցը տեղի է ունեցել նախքան ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Իրանին հարվածներ հասցնելու պլաններ չկան մինչև Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունները:

 

Հայերեն Русский

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն