Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին հոկտեմբերի 14-ին կայացած հերթական նիստում միաձայն որոշում է ընդունել Հայաստանի վաստակավոր նկարիչ, անվանի քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սամվել Գարեգինի Պետրոսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, որոշման հիմքում «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սաֆարյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացրած միջնորդագիրն է։

Միջնորդությամբ առաջարկվել է Սամվել Պետրոսյանին պատվավոր կոչում շնորհել նրա 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ավագանու որոշման համաձայն՝ կոչումը նրան շնորհվել է Գյումրիի ստեղծագործական կյանքի, կերպարվեստի և քանդակագործության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և վաստակի համար։

Սամվել Պետրոսյանը հայ քանդակագործության ճանաչված ներկայացուցիչներից է։ Նրա հեղինակած աշխատանքներից են «Ավետաբեր»-ը (1981), «Ամենափրկիչ»-ը (1993, Շուշի), Շառլ Ազնավուրի (2001, Գյումրի), Խրիմյան Հայրիկի (2001, Էջմիածին), Մխիթար Գոշի (2005), Սողոմոն Թեհլերյանի (2015, Մարալիկ) և Վահան Չերազի (2018, Գյումրի) քանդակները։

Քանդակագործի ստեղծագործությունները ցուցադրվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լատվիայում։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի այլ մշակութային հաստատություններում։

Սամվել Պետրոսյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների ու մրցույթների՝ արժանանալով մրցանակների, դիպլոմների և պատվոգրերի։ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

Ավագանու նիստին ներկա Սամվել Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին՝ իրեն «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացնելու համար։ Նա նշել է, որ շարունակելու է իր շնորհը ծառայեցնել Գյումրիին, հարազատ քաղաքի մշակույթի զարգացմանն ու ստեղծագործական կյանքի հարստացմանը։

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք