Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

1 րոպեի ընթերցում

45 դատական ​​նիստերից և վկաների ու մեղադրյալների կողմից տրված ավելի քան 100 ցուցմունքներից հետո պաշտպանական և մեղադրող կողմերն անցել են հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատավարության եզրափակիչ ճառերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱՆովոստի»-ն։

Մարադոնայի առողջական վիճակին հետևած և նրան բուժում տրամադրած բուժաշխատողները դատարանի առջև են կանգնել նրա մահվան հետ կապված գործով։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանց գործողություններն անհամարժեք, անբավարար և անփույթ են եղել։ Մարադոնային չի տրամադրվել անհրաժեշտ խնամք և բուժում, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվանը։

Դատարանում ելույթ ունենալիս դատախազ Պատրիսիո Ֆերարին հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս գրվելիս վերածվել էր «ժամացույցի մեխանիզմով ռումբի»։

«Նրանք փաստացի ազատվեցին նրանից և տեղափոխեցին տուն, որտեղ նա մահացավ 14 օր անց»,- ասել է դատախազը։

Ըստ նրա՝ այն տանը, որտեղ Մարադոնան պետք է գտնվեր բժշկական հսկողության տակ, բացակայել է նույնիսկ առաջին օգնության պարագաների հավաքածուն։

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել