Վրաստանում ձերբակալվել է Աջափնյակում հրազենով սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը
1 րոպեի ընթերցում
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեղադրանքով ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Մ․ Մ․-ին հայտնաբերել են Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների՝ ամիսներ տևած ամենօրյա համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
«Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար։ Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նշված դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին։
Մ. Մ.-ն հետախուզվում էր նաև խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։