Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

2 րոպեի ընթերցում

Լիեժ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 107 ուսանողների, որոնք ցույցի էին դուրս եկել Բելգիայի կրթական համակարգում տիրող իրավիճակի դեմ բողոքելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Լիեժում բողոքի գործողության մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը։ Ցույցեր են ընթանում նաև Բելգիայի այլ քաղաքներում։ VRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 7-ին կրթական քաղաքականությունից դժգոհող մոտ 250 մարդ է մասնակցել բողոքի երթին։

Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։

Համանման պահանջներով ցույցեր են ընթանում նաև հարևան Ֆրանսիայում։ Այդ երկրի ազգային կրթության նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին դասերը լիովին կամ մասնակիորեն չեղարկվել են 459 ուսումնական հաստատություններում։ Հոկտեմբերի 6-ին նման պատկեր էր 891 կրթական հաստատություններում։ Իսկ կրթության ոլորտի ֆրանսիական արհմիությունները կոչ են արել հոկտեմբերի 8-ին համազգային գործադուլներ և ցույցեր նախաձեռնել ի պաշտպանություն բողոքող ուսանողների և աշակերտների։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղեկացրել է, որ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ։

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին