Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

1 րոպեի ընթերցում

Ռեակտիվ շարժիչով ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին, որը միմյանց է կապում Դնեպր գետի աջ և ձախ ափերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Հյուսիսային կամրջի վրա վնասվել են ճանապարհի ծածկույթը և տրոլեյբուսի կոնտակտային ցանցը։ Կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մայրաքաղաքը շատ լարված իրավիճակում է, և այլևս հնարավոր չէ ձևացնել, թե կարող ենք ապրել այնպես, ինչպես խաղաղ ժամանակ»,-գրել է Կլիչկոն։

Ավելի վաղ Կիևի քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքն այժմ պետք է ապրի պատերազմական պայմաններում։

Ռուսական ԱԹՍ-ի հարվածից հետո Կիևի գլխավոր մայրուղիներում մեքենաների և ավտոբուսների երկար խցանումներ են գոյացել, քաղաքի բնակիչները փնտրում են այլընտրանքային երթուղիներ կամ ճանապարհը շարունակում են ոտքով։

Հայերեն Русский

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը