Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է այսուհետ ոչ բոլոր խմբերին տրամադրել «թաղման նպաստ», փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԲ նախարար Արսեն Թորոսյանը:

«Միշտ օդում կախված կար «թաղման նպաստի» հասցեականության հարցը, մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել կենսաթոշակառուներին՝ պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան այդ ծախսերը հոգալու: Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշեց՝ փոփոխությունը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից: «Թաղման նպաստի» վերանայման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար:

«Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, կդառնա 47 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա, կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը»,- նշեց նախարարը:

Գործող օրենքով՝ «Թաղման նպաստը» 200 հազար դրամ է, այն տրամադրվում է թոշակառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում:

Հայերեն English

ԵՄ-ն դադարեցրել է Սիերա Լեոնեին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը