1 րոպեի ընթերցում
Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը մեկնարկել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։ Արդյունքում քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն, կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը, Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ»,-տեսանյութին կից գրել է Ավինյանը` հավելելով, որ մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված:
«1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացնում ենք ՀՀ կառավարության աջակցությամբ և 16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն»,-գրել է քաղաքապետը: