1 րոպեի ընթերցում
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Ռաֆայել Պողոսյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է Ռաֆայել Պողոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կարճ ժամանակում լիարժեք կներգրավվի համակարգի աշխատանքներում և իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կներդնի ոլորտի շարունակական բարելավման գործում։
Ռաֆայել Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքերը համակարգի զարգացման ուղղությամբ։
Այնուհետև Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։