Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

4 րոպեի ընթերցում

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգին և սպասվող փոփոխություններին նվիրված ասուլիս

Հայաստանում բուժաշխատողի մասնագիտական գործունեության թույլտվությունը համարվելու է անհատական լիցենզիան։ Այդ լիցենզիան ստանալու համար բուժաշխատողը պետք է անցնի կենտրոնացված քննություն, որի հարցաշարերը հասանելի կլինեն նոյեմբերին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ամփոփման փուլում են, շուտով ամբողջապես պատրաստ կլինեն քննությունների անցկացման գործընթացին։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված են կենտրոնացված քննական հանձնաժողովների կազմերը։

«Հարցաշարերը հրապարակում ենք, որ ավագ բուժաշխատողները, դեղագետները, որոնք քննություն են հանձնելու, նախապես ծանոթանալու հնարավորություն ունեն։ 2027 թվականի հունվարից արդեն պատրաստ ենք լինելու քննությունների անցկացմանը։ Շուրջ 20 հազար ավագ բուժաշխատող ու դեղագետ պետք է հանձնի քննություն»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հորդորեց բժիշկներին մինչև տարեվերջ քննությունների համար գրանցվել բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Արդեն իսկ այդ հարթակում հասանելի է «Կենտրոնացված քննություն» բաժինը, այսօր էլ հնարավորություն ունեն դիմել «Հայտ» կոճակը սեղմելով։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը նշեց, որ ամեն բուժաշխատող, որպեսզի կարողանա քննությանը մասնակցել, անպայման պետք է գրանցված լինի բուժաշխատողների ռեգիստրում։

«Քննություններն անցկացվելու են օնլայն։ Հայտ ներկայացնելուց հետո բուժաշխատողները հունվարից սկսած արդեն կարող են իրենց հարմար ցանկացած վայրից մուտք գործել համակարգ ու հանձնել քննությունը։ Ասեմ, որ յուրաքանչյուր թեստ բաղկացած է լինելու 30 հարցից։ Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերից բացի, ընդգրկված են լինելու նաև մասնագիտական էթիկայի կանոններին և առաջին բուժօգնությանը վերաբերող հարցեր։ Յուրաքանչյուր թեստի համար կտրամադրվի 60 րոպե ժամանակ»,-ասաց Կարինե Աբրահամյանն՝ ընդգծելով, որ բժիշկները 3 անգամ քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու։

Կենտրոնացված քննությունը հաջողելուց հետո բուժաշխատողը պետք է ներկայացնի լիցենզավորման հայտ։ Օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը բուժաշխատողների ռեգիստր մուտքագրելուց հետո հնարավորություն կունենան ստանալու անհատական լիցենզիա։

Մասնագետներն ընդգծեցին, որ ՀՀ առողջապահության նախարարից կա հստակ հանձնարական՝ առավելագույն ձևով գործընթացը կազմակերպվի հեշտացված կարգով, որ բժիշկները դիմելու, գրանցվելու, քննությունը հանձնելու պարագայում խնդիրներ չունենան։

Անհատական լիցենզավորման քննությունը բժիշկները հանձնելու են մեկ անգամ, հաջորդիվ քննությանը կմասնակցեն ոլորտ մուտք գործող նոր մասնագետները։

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը պետք է բժիշկները, դեղագետները հանձնած լինեն քննությունները։

Առողջապահության ազգային ինստիտուտ շարունակելու է իրազեկման աշխատանքները, հարցերի դեպքում ցանկացողները կարող են դիմել 8501 համարին (ներքին՝ 5)։

Հայերեն English

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը