4 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 11։00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով.
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20,
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն – 11։40-12։00։
ՀՀ նախարարություններ
Ժամը 09։30-ին «Դվին հյուրանոցի «Պապիկ» սրահում կկայանա բժշկական զբոսաշրջության միջազգային եռօրյա համաժողովի բացումը: Համաժողովը կմիավորի առողջապահության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների, բժշկական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, ապահովագրական ընկերությունների, փորձագետների և ոլորտի առաջատար մասնագետների։
Մշակույթ
Ժամը 18։30-ին Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) կկայանա «Առասպելներ. պաշտամունքներ և տիեզերագիտություն. Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային աննախադեպ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Հայաստանի անկախության 35-ամյակի և Բեռլինի աշխարհահռչակ Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով։ Ցուցադրությունում առաջին անգամ մեկ հարթակում համախմբվում են Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի ընտրված հավաքածուներ՝ Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։ +374 11 547 363:
Ժամը 19։00-ին Արդի արվեստի կենտրոնում (Մաշտոցի պողոտա 7ա) կկայանա հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից և ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցահանդեսի բացումը։ Լայնածավալ հետահայաց ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի և Լուսանկարչության 200-ամյակի առիթով և հանդիսանում է Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգության ամբողջական վերարժևորմանը, հանրահռչակմանն ու միջազգայնացմանը միտված նախաձեռնություն։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, լուսանկարիչներ, միջազգային հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ +374 43 00 20 23, +374 96 39 43 43:
Սպորտ
Ժամը 11։00-ին «Իբիս» հյուրանոցի «Մասիս» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1) կկայանա քննարկում: Հայաստանում գործող միակ քարթինգային մրցուղու («Play City») անհասանելիությունը՝ ընթացող իրավական և քննչական գործընթացների պատճառով, կաթվածահար է արել ավտոսպորտի պատանեկան հավաքականի մարզումային գործընթացը։ Հայկական ավտոսպորտի մարզումային միակ հարթակի փակման ճգնաժամը. ահազանգ և լուծման առաջարկներ: Բանախոսներ/մասնակիցներ՝ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) հիմնադիր, «SH Racing»-ի համահիմնադիր Սիրական Համբարձումյան, ավտոսպորտի մարզիչ Ռոդիոն Կռիլով, 14-ամյա ավտոմրցարշավորդ, Վրաստանի «Georgian Kart Masters 2026» առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Համբարձումյան, պատանի աղջիկ մրցարշավորդ Ռեա Մկրտչյան, Հայաստան վերադարձած պատանի մրցարշավորդ Ջոյի էլ Ռահի: 098 50 99 39: